ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ

«ՎԱՉԵ ԵՎ ԹԱՄԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ» ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ






էլեկտրոնային գրացուցակը պարունակում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարանում առկա գրքերի, պարբերական հրատարակությունների, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները:

Այն ունի փնտրման 2 աշխատակարգ՝

ա. սովորական

բ. խորացված (Advanced search)

Սովորական փնտրում - Գրադարանի գրացուցակ (Library catalog) տողում հավաքում եք տեքստը և, իրականացնում որոնումը: Փնտրման արդյունքներն ավելի ստույգ դարձնելու համար, կարող եք Գրադարանի գրացուցակ բացվող ընտրացանկից ընտրել Հեղինակ կամ վերնագիր կամ ISBN և այլն:

Խորացված փնտրում - Այս աշխատակարգում փնտրումը հնարավոր է ըստ բանալի բառերի, ըստ նյութի տեսակի, ըստ հրատարակման տարեթվի տիրույթի, ըստ լսարանի, ըստ բովանդակության, ըստ ձևաչափի, ըստ լեզվի և այլն:

Եթե մատենագիտական գրառմանը կցված է «Կարդալ առցանց» հղումը, ապա սեղմելով այն, Ձեզ հասանելի կլինի նյութի թվային պատճենը։