Աստուածաշունչ գիրք Հնոց եւ Նորոց Կտակարանաց շարակարգութեամբ նախնեացն մերոց եւ ճշմարտասիրաց թարգմանչաց։ Զոր զկնի ամաց բազմաց յամի տեառն 1666 և ի թուին Հայոց ՌՃԺԵ հրամանաւ Տեառն Յակոբայ Հայոց Կաթուղիկոսի գլխակարգեալ և տնատեալ ըստ Լատինացւոց, նաև զհամաձայնութիւն հանուրց գրոց Աստուածաշնչից իրերաց առ ընթեր կարգեալ տեառն Ոսկանայ վարդապետի Երևանեցւոյ, և առաջնով տպագրութեամբ ի լոյս ածեալ։ Իսկ այժմ նորոգ տպագրեալ եղև ջանիւք և արդեամբք յօժանդական միաբանութենէ ժողովոյն Աստուածաշնչի, որ ի Կալկաթա։