Պատկերասէր պատկերատեաց. Սէր է համաձայնութիւն պատկերաց / Ղուկաս դպիր Վանանդեցի
Material type:
TextLanguage: Armenian Publication details: ՅԱմստրդամ : [Ամստերդամ]: տպ. Ղուկասու դպրի Վանանդեցու, 1716.Description: 448 էջ ; Շարվ. չափը շրջանակով՝ 12,3X6,8 սմ ; 15,7 սմOther title: - [Պատկերասեր պատկերատյաց]
| Item type | Current library | Collection | Call number | Status | Notes | Date due | Barcode |
|---|---|---|---|---|---|---|---|
Հնատիպներ/Rare Books
|
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարան | Հնատիպ ֆոնդ | Հնտ-196 (Browse shelf(Opens below)) | Available | Չի սպասարկվում | Հնտ-196 |
ՏԻՏՂԹ.՝ ՊԱՏԿԵՐԱՍԷՐ/ պատկերատեաց./ Սէր է համաձայնութիւն/ պատկերաց։/ Նուիրեալ՝ և Տեառնագրեալ/ Ջուղայեցի Գիլանէնց ի Տ[է]ր հան/գուցեալ Սարգսի որդւոյ Պե/տրոսին:/ Ի Հայրապետութե[ան]ն Լուսահեղոյս Գահոյ/ին Սրբոյ Էջմիածնի Տեառն աստուածա/տրոյ ամ[ենայն] Հայոց Ինքնագլուխ Կաթուղիկոսի։/ Յօրինեալ երկասէր՝ և տպագիր աշխատա/նօք Ղուկասու Դպրի Վանանդեցւոյ:/ յԱմի Տ[եառ]ն 1716։/ և ի Թուին Հայոց 1165:/ Յ’ԱՄՍՏՐԴԱՄ:/
448 զարդափակ էջ, էջակալության անճշտությամբ (էջերի իրական քանակն է 432): Ութածալ, մամուլանիշերը հայատառ և արաբական թվանշաններով։ Շարվ. չափը շրջանակով՝ 12,3X6,8 սմ: Տիտղթ. զարդափակ։ Լուսանցանիշերով: 2 փորագիր պատկեր՝ 2-րդ և 138-րդ էջերում։ Փոքրիկ գլխազարդեր, վերջազարդեր և զարդագրեր: Բնագիրը մոտ 10 կետաչափի բոլորագրով, օգտագործված են նաև նոտրգիր և գլխագրեր։ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԻ։
ԾԱՆՈԹ.՝ «Պատկերասէր»ը վերջանում է 160-րդ էջում, որ միաժամանակ 10-րդ մամուլի վերջն է։ Հանր. գրադարանի բոլոր օրինակներում այդ էջին հաջորդում է 177-ը, ուր սկսվում է մյուս բնագիրը՝ «Փառք եւ պայծառափայլ փառահեղութիւնն...»։ Այդպիսով, արանքում պակասում է 16 էջ, այսինքն՝ մեկ մամուլ։ Մամուլների համարակալումն էլ ընդհատված է 160-րդ էջում, որը ունի Ժ(10) մամուլանիշը, իսկ 177 էջից սկսվում է ԺԲ (12) մամուլը, ԺԱ (11) մամուլը չկա։ Կարելի էր մտածել, որ մի մամուլ գրքից հանված է, սակայն 160րդ էջի հիշագիրը՝ Յաղագս համապատասխանում է 177րդ էջի վերնագրին՝ «Յաղագս առաջին...»։ Նույնը նշել է Ա. Ղազիկյանը («Հայկ. նոր մատ.»), թեև նա չի նկատել մամուլների համարակալման ընդհատումը, և ենթադրել է, թե էջերի ընդհատումը կարող է վրիպակի արդյունք լինել։ Պարզ է, որ վրիպակ չկա, թեև դժվար է բացատրել ընդհատման պատճառը։ Բացի դրանից, գրքի օրինակներում (այդ թվում նաև Ա. Ղազիկյանի տեսած օրինակում) վերջին՝ 448-րդ էջում բնագիրը մնում է անավարտ ունի «և» հիշագիրը։ Կարելի է ենթադրել, որ նշված թերություններն առկա են նաև գրքի մյուս բոլոր օրինակներում։
Հնատիպներ/Rare Books
There are no comments on this title.